Այսօր առավոտյան Մյունխենի հյուսիսային հատվածում պայթյուններ և հրդեհ է տեղի ունեցել բնակելի շենքում: BILD-ի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու հրշեջները դեպքի վայր կենտրոնացրել է մեծ ուժեր, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ և սակրավորներ: Իշխանությունները չեն բացառում միջադեպի հնարավոր կապը Օկտոբերֆեստի հետ, ինչի պատճառով տոնի բացումն այսօր հետաձգվել է:
Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Նախնական տեղեկություններով՝ մահացածը հրկիզել և ականապատել է իր ծնողների տունը, այնուհետև ինքնասպան եղել: Մարմնի մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որի մեջ կարող էր լինել ևս մեկ պայթուցիկ, այդ իսկ պատճառով դեպքի վայր են ժամանել սակրավորները։
Տարածքի բնակիչները հայտնել են պայթյունների և կրակոցների մասին, իսկ շենքը հետագայում հրդեհվել է։
Մոտակա Օկտոբերֆեստի կազմակերպիչները հաստատել են, որ տոնը չի սկսվի մինչև ստուգման ավարտը և հնարավոր պայթուցիկ սարքերի վնասազերծումը: