Աֆղանստանում, որտեղ թալիբներն անջատել են համացանցը, մարդիկ տեղափոխվում են Պակիստանի հետ սահմանային գոտի։ Նրանք փորձում են միանալ ինտերնետին և գոնե հաղորդագրություն ուղարկել իրենց ընտանիքներին։
Հիշեցնենք, որ թալիբները երկրում ամբողջությամբ անջատել են ինտերնետը, և մարդիկ մեկուսացել են արտաքին աշխարհից։
Կենսական նշանակություն ունեցող բանկային գործարքները, վճարումները և առցանց կրթությունը կաթվածահար են եղել:
Սա թալիբների կառավարման ընթացքում Աֆղանստանում ինտերնետի առաջին ամբողջական անջատումն է: