Միջազգային

Մոսկվայում սպասում են Թրամփի արձագանքին

Մոսկվայում սպասում են Թրամփի արձագանքին

Մոսկվան սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի (START) վերաբերյալ առաջարկներին․ ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Եթե խոսենք հանրային արձագանքի մասին, ապա Սպիտակ տան խոսնակի կարճ, բայց դրական մեկնաբանությունից բացի, որևէ արձագանք չի եղել։ Փակ դռների ետևում մեր շփումներում մենք զգում ենք, որ ամերիկացիները ցանկանում են ավելի լավ հասկանալ, թե ինչ է նկատի ունենում ռուսական կողմը։ Բայց ինձ համար պարզ է, որ այս նախաձեռնությունը որոշակի իմաստով նոր իրավիճակ է ստեղծում ամերիկացիների համար, ովքեր տարված են այսպես կոչված ռազմավարական մրցակիցների դեմ կռվելով։ Սա ներառում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը։ Կտեսնենք, թե ինչ գործնական եզրակացություններ կանեն նրանք այս նախաձեռնությունից», - ասել է Ռյաբկովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական