ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը պատրաստվում է տարեվերջին լքել իր պաշտոնը, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Նշվում է, որ դա տեղի կունենա Գազայում վերջին իրադարձությունների ֆոնին. ըստ ամենայնի, Գազայի պատերազմում առաջընթացը մոտ է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է Վաշինգտոնի վերջին առաջարկը, իսկ միջնորդները սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին։
Թերթի զրուցակիցը հայտարարել է, որ Ուիթքոֆֆի գրասենյակում մարդիկ արդեն սպասում են, թե ինչ կլինի հետո: