Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում հանձնաժողովի անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը Ուկրաինայի հետ համաձայնության է եկել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար 2 միլիարդ եվրո հատկացնելու հարցում:
Ֆինանսավորումը նախատեսված է Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդման և բարձր տեխնոլոգիական հնարավորությունների զարգացման համար։
«Սա Ուկրաինային թույլ կտա ընդլայնվել և օգտագործել իր ողջ ներուժը: Նաև թույլ կտա ԵՄ-ին՝ օգտվել այս տեխնոլոգիայից», - բացատրել է նա: