Մոլդովայի խորհրդարանի ընտրությունները կեղծ էին, երկրում բացահայտ մանիպուլացնում էին ընտրողների ձայները. հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Իհարկե, Մայա Սանդուն վաղուց արդեն դարձել է հակառուսական հռետորաբանության մունետիկներից մեկը։ Ընտրությունները կեղծ էին։ Ես նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես կարելի է այդքան բացահայտ շահարկել ընտրողների ձայները», – ասել է նախարարը։
Մարիա Զախարովան էլ ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մոլդովական հասարակության մեջ խորը պառակտում կա: