Ժամանց

Քիդմանը և Ուրբանը բաժանվել են

Քիդմանը և Ուրբանը բաժանվել են

Օսկարակիր դերասանուհի Նիկոլ Քիդմանը և քանթրի երաժշտության աստղ Քիթ Ուրբանը բաժանվել են 19 տարվա համատեղ կյանքից հետո․ երկուշաբթի հայտնել են տարբեր լրատվական գործակալություններ:

Հաղորդվում է, որ հայտնի զույգը սկսել է առանձին ապրել ամռան սկզբից, երբ Ուրբանը տեղափոխվել է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում գտնվող տնից. հայտնում է TMZ-ը:

TMZ-ն և People ամսագիրը հայտնել են, որ Քիդմանը դեմ է եղել ամուսնալուծությանը և պայքարել է ամուսնությունը պահպանելու համար:

58-ամյա Քիդմանը և 57 - ամյա Ուրբանն իրենց կարիերան սկսել են Ավստրալիայում: Նրանք ծանոթացել են 2005 թվականի հունվարին՝ Ավստրալիային նվիրված հոլիվուդյան միջոցառման ժամանակ, և ամուսնացել հաջորդ տարվա հունիսին Սիդնեյում։ 

Նրանք ունեն երկու դուստր՝ 14-ամյա Ֆեյթ Մարգարեթը և 17-ամյա Սանդի Ռոուզը։  Քիդմանը երկու որդեգրված երեխա ունի դերասան Թոմ Քրուզի հետ նախորդ ամուսնությունից։ 

Նշենք, որ լուրը պաշտոնական հաստատում դեռ չունի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական