Միջազգային

«Մենք հիմք ենք դրել Զանգեզուրի հաղորդակցության». Ուրալօղլու

«Մենք հիմք ենք դրել Զանգեզուրի հաղորդակցության». Ուրալօղլու

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան բնական լոգիստիկ կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև, և նրանք արդյունավետորեն օգտագործում են այս ռազմավարական առավելությունը տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման և կայուն զարգացմանը աջակցելու համար:

Նա ընդգծել է, որ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում Թուրքիայի ներդրումները նպաստում են ոչ միայն երկրի զարգացմանը, այլև՝ ամբողջ Եվրասիայի ինտեգրմանը։

«Անցյալ տարվա օգոստոսին մենք դրեցինք Զանգեզուրի հաղորդակցության թուրքական հատվածի հիմքը, որը կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը, կամրապնդի խաղաղությունը, և կարագացնի հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական