Միջազգային

Ուկրաինան չպետք է իրեն այնպես պահի, կարծես ինքնիշխան երկիր է. Օրբան

Ուկրաինան չպետք է իրեն այնպես պահի, կարծես ինքնիշխան երկիր է. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան անկախ և ինքնիշխան երկիր չէ, քանի որ ամբողջովին կախված է Արևմուտքի երկրներից: Եթե չլինեին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը, հայտարարել է Օրբանը, արդեն Ուկրաինային վերջ կդրվեր։ 

Գնահատականը հնչել է Հունգարիայի և Ուկրաինայի միջև հունգարական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ վերջին վեճի համատեքստում, որոնք, ինչպես պնդում է Կիևը, խախտել են Ուկրաինայի օդային տարածքը Անդրկարպատյան շրջանում:

Ինչպես ասել է Օրբանը, հունգարական ներկայացուցիչները վստահեցնում են, որ դա տեղի չի ունեցել, բայց վարչապետի կարծիքով, եթե նույնիսկ դա ճիշտ լիներ, դա ոչ մի նշանակություն չունի.

«Ենթադրենք, որ նրանք թռան մի քանի մետր, և հետո ինչ։ Ուկրաինան անկախ, ինքնիշխան երկիր չէ, մենք նրան պահում ենք, նա չպետք է իրեն այնպես պահի, կարծես ինքնիշխան է»,- ասել է Հունգարիայի վարչապետը՝ նշելով, որ Ուկրաինան ամբողջովին կախված է Արևմուտքի ֆինանսական աջակցությունից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական