ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է, որ Ռուսաստանը չի հաղթում այս պատերազմում, և Վլադիմիր Պուտինն է գիտակցում, որ չի կարող հաղթել։
Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն իսկ հաջողություններ է գրանցում՝ հարվածելով նավթավերամշակող գործարաններին և նվազեցնելով Ռուսաստանի նավթի արտադրությունը շուրջ 20%-ով։ Քելլոգն ընդգծել է, որ Ռուսաստանը նավթային երկիր է, և եթե նրանից վերցնեն նավթադոլարները, «խնդիրները կդառնան անխուսափելի»։
Նա բերել է 2015-ի միջադեպի օրինակը, երբ Թուրքիան խոցել է ռուսական ռազմական ինքնաթիռը։ Ըստ Քելլոգի՝ երբեմն անհրաժեշտ է «բարձրացնել ռիսկի մակարդակը» և պատասխանել ՆԱՏՕ-ի օդային տարածք ներխուժող ռուսական անօդաչուներին կամ ինքնաթիռներին։
«Սա լուրջ գործ է, և ռուսներին արդեն զգուշացվել է», - նշել է նա։