Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Ուայաթ Տոլկիին, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը և վաշինգտոնյան համաձայնագրերի կատարումը, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, որոնք փոխհետաքրքրություն են ներկայացնում: