Միջազգային

Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր Ուկրաինայի ԱԳ նախարար  Անդրեյ Սիբիհայի հետ։ 

«Իմ գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ բովանդակալից զրույց ունեցանք։ Համաձայնեցինք զարգացնել ՀՀ-Ուկրաինա համագործակցությունը և ուժեղացնել երկկողմ օրակարգը»,- գրել է Միրզոյանը՝ X-ի իր էջում։

Հանդիպման մասին գրառում է կատարել է նաև Անդրեյ Սիբիհան։ Նա նշել է, որ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և վերջին աշխարհաքաղաքական զարգացումները։ Մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքների վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Սիբիհան նաև Միրզոյանին հրավիրել է Կիև։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական