Միջազգային

Աֆղանստանում ամբողջությամբ անջատել են ինտերնետը

Աֆղանստանում ամբողջությամբ անջատել են ինտերնետը

Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը, պայքարելով իրենց կարծիքով «անբարո» երևույթների դեմ, երկուշաբթի օրը ամբողջությամբ անջատել է երկրի ինտերնետը. հայտնել է միջազգային ինտերնետ մոնիթորինգի ծառայությունը՝ NetBlocks-ը։

Նաև խափանումներ են արձանագրվել հեռախոսային կապի ոլորտում։

Քաբուլի մի քանի բնակիչներ BBC-ին հայտնել են, որ օրվա ավարտին՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին, օպտիկամանրաթելային մալուխների միջոցով ինտերնետը դադարել է գործել։

AFP միջազգային գործակալությունը տեղեկացրել է, որ կորցրել է Քաբուլի իր գրասենյակի հետ և ինտերնետային, և հեռախոսային կապը։

Աֆղանստանի ամբողջ տարածքում արձանագրվել են լուրջ խափանումներ բջջային ինտերնետի և արբանյակային հեռուստատեսության աշխատանքում։ Բացի այդ, Քաբուլից ստացված տվյալների համաձայն՝ չեղարկվել են նաև քաղաքի օդանավակայանի չվերթները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական