Եվրամիության չորս երկրներ՝ Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան և Նիդեռլանդները, 2022-25թթ. հեղուկացված բնական գազի մատակարարման համար Ռուսաստանին վճարել են ավելի շատ, քան ծախսել են Կիևին օգնելու համար. այս մասին ասվում է Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպության հրապարակման մեջ:
Ինչպես նշված է փաստաթղթում, Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան և Նիդեռլանդները 2022-2025թթ. Ռուսաստանին գազի մատակարարումների դիմաց վճարել են 34,3 միլիարդ եվրո:
Նույն ժամանակահատվածում նրանք Ուկրաինային գումարային օգնություն են ցուցաբերել 21,2 մլրդ եվրոյի չափով։