Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպայում օդային տարածքի խախտումները ոչ թե առանձին միջադեպեր են, այլ՝ տագնապալի միտում, որը սպառնում է ամբողջ Եվրոպային:
Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը փորձում է պառակտել դաշնակիցներին, բայց միայն ընդհանուր դիրքորոշումն է ի վիճակի զսպել ագրեսիան։ Ռիսկերը, նրա խոսքով, տարածվում են նաև նախկին ԽՍՀՄ երկրների վրա. «Չնայած Մոլդովայում եվրոպական ուղու ընտրությանը, սպառնալիքը պահպանվում է Ղազախստանի և տարածաշրջանի այլ պետությունների համար»: