Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել Անկարայում կայացած կաբինետի նիստից հետո։ Իր ելույթում պետության ղեկավարն անդրադարձել է սոցիալական, տնտեսական, միջազգային և ներքին քաղաքականության լայն շրջանակի հարցերի։
«Չնայած Իսրայելի կողմից այն խոչընդոտելու փորձերին, 80-րդ Գլխավոր ասամբլեան նշանավորվեց պաղեստինյան հարցով»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ բացառությամբ մի քանի երկրի, գործնականում ոչ ոք չի ցանկանում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կամ լուսանկարվել նրա հետ։
Նախագահը նշել է, որ գործնականում բոլորը համաձայն են, որ կոռուպցիոն հետաքննությունների պատճառով հուսահատ վիճակում գտնվող Նեթանյահուն տարածաշրջանը և ամբողջ աշխարհը մղել է պատերազմի կրակի մեջ՝ իր դիրքերը պահպանելու համար։
«Մենք շատ ուրախ ենք, որ Պաղեստինը ճանաչող երկրների թիվը հասել է 158-ի. Թուրքիան արդյունավետորեն ղեկավարել է այս պայքարը։ Մենք ամուր կանգնած ենք պաղեստինյան ժողովրդի կողքին, երբ նրանք պաշտպանում են իրենց հողը, ազատությունը և պատիվը։ Ես հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք դրական արդյունքներ պարոն Թրամփի հետ մեր հանդիպումից»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով ԱՄՆ կատարած իր այցի և բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները։