«Թալիբան» շարժումը հայտարարել է ԱՄՆ քաղաքացի Ամիր Ամիրիի ազատ արձակման մասին: Նախկին բանտարկյալը հանձնվել է ԱՄՆ նախագահի պատանդների հարցերով հատուկ դեսպան Ադամ Բյոլերին:
Այս ամսվա սկզբին Վաշինգտոնի դեսպանը բանակցություններ է վարել «Թալիբան»-ի հետ՝ հնարավոր բանտարկյալների փոխանակման վերաբերյալ։
Ամիրիի ձերբակալության հանգամանքների մասին քիչ բան է հայտնի: Իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ Ամիրին կալանքի տակ է գտնվել 2024 թվականի դեկտեմբերից: Նա բժշկական զննում կանցնի Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ նախքան տուն վերադառնալը: