Միջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից մերձմոսկովյան տարածքում 2 մարդ է զոհվել

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից մերձմոսկովյան տարածքում 2 մարդ է զոհվել

Մերձմոսկովյան տարածքում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երկու մարդ զոհվել է։ Այս մասին հաղորդում են ռուսական իշխանությունները։

Գիշերը Վոսկրեսենսկի և Կոլոմնայի տարածքում չորս անօդաչու թռչող սարք է խոցվել: Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:

Նրա խոսքով՝ Վոսկրեսենսկում սեփական տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 76- ամյա մի կին և նրա 6-ամյա թոռը:

Նաև Վոսկրեսենսկի մի քանի տներում վնասվել են տների ճակատներն ու պատուհանները, խախտվել է փողոցային լուսավորությունը։ Այլ տուժածներ չկան, գրել է Վորոբյովը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական