Միջազգային

Թրամփը թույլատրել է Ուկրաինային հարվածել ՌԴ-ի խորքերին. Քելլոգ

Թրամփը թույլատրել է Ուկրաինային հարվածել ՌԴ-ի խորքերին. Քելլոգ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն Ուկրաինային թույլատրել է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին: Այս մասին նա ասել Է Fox News-ի եթերում։ 

Ըստ Քելոգի՝ «բայց Պենտագոնը չի լիազորել Ուկրաինային դրանք իրականացնել»։

«Բոլորը պետք է հետևեն նախագահի ասածներին։ Նա Սահմանադրության համաձայն գերագույն հրամանատարն է, և բոլորը ենթարկվում են նրան», - նշել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի դեմ, Քելոգը պատասխանել է.

«Կարծում եմ՝ կարդալով նրա ասածը, և կարդալով փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Ռուբիոյի ասածները, պատասխանը՝ այո։ Օգտագործեք խորը հարվածի հնարավորությունը։ Սուրբ տարածքներ չկան»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական