Միջազգային

ԵՄ-ը փորձում է առաջ տանել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը՝ շրջանցելով Օրբանի վետոն

ԵՄ-ը փորձում է առաջ տանել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը՝ շրջանցելով Օրբանի վետոն

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նախաձեռնել է դիվանագիտական արշավ՝ արագացնելու Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացը. գրում է Politico-ն։ Նրա առաջարկի համաձայն՝ ԵՄ անդամակցության բանակցային «կլաստերները» կարող են բացվել ոչ թե միաձայն, այլ որակյալ մեծամասնության աջակցությամբ։

Այս քայլը հնարավորություն կտա Ուկրաինային և Մոլդովային՝ սկսել բարեփոխումները, նույնիսկ եթե որոշ երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, դեմ արտահայտվեն։ Միաժամանակ, կլաստերները փակելու համար շարունակելու է պահանջվել բոլոր անդամների համաձայնությունը։

Դիվանագետների խոսքով՝ Կոշտան վերջին շաբաթներին ակտիվորեն հանդիպումներ է ունեցել եվրոպական մայրաքաղաքներում և ՄԱԿ ԳԱ շրջանակում՝ այս պլանի համար աջակցություն ստանալու նպատակով։

Այս քայլը թույլ կտա ԵՄ-ին արագացնել և չխոչընդոտել երկրների ադամակցության կայուն ընթացքին, մինչև կհարթվեն մնացած խնդիրները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական