ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել աշնանային զորակոչի մասին։ 135.000 մարդ կզորակոչվի բանակ։
Զորակոչը կտևի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Կզորակոչվեն 18-30 տարեկան ռուսաստանցիներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր ողջ տարվա ընթացքում զորակոչի մասին օրինագիծը։ Ընդունվելու դեպքում փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սկզբին։