Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հայտարերլ է, որ երկրում անկանխիկ աշխատող բոլոր տրանսպորտային ծառայությունների գները բրաձրացվել են։
Հիմնավորման մեջ ասվում է, որ կայուն ֆինանսավորում և ավտոպարկի արագացված թարմացում ապահովելու համար 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ներդրվում են նոր սակագներ։
Անկանխիկ վճարմամբ մետրոյով և ավտոբուսներով ուղևորությունը կկազմի 60 գյապիկ (շուրջ 135 դրամ): Նոր գները կանդրադառնան դեպի Բաքու, Սումգայիթ, Ապշերոն և մի շարք տարածաշրջանների երթուղիների վրա: