Միջազգային

Կրակոցներ է արձակել, ապա այրել եկեղեցին. զոհվել է 5 մարդ

Կրակոցներ է արձակել, ապա այրել եկեղեցին. զոհվել է 5 մարդ

ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Բլանք շրջանում կիրակի առավոտյան հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 8-ը վիրավորվել են։

Կասկածյալը՝ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը, ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող և Իրաքի պատերազմի վետերան, մեքենայով բախվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու մուտքին, այնուհետև կրակ է բացել ինքնաձիգից և հրկիզել շենքը։ Սանֆորդը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում։

Ոստիկանության ղեկավար Ուիլյամ Ռենյեի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել ժամը 10:25-ին։ Սանֆորդը իր Chevy Silverado բեռնատարով խփել է եկեղեցու գլխավոր մուտքին, երբ ներսում հարյուրավոր հավատացյալներ մասնակցում էին կիրակնօրյա պատարագին։ Դրանից հետո նա կրակ է բացել և հրկիզել շենքը։ Հրդեհը մարվել է միայն մի քանի ժամ անց։

Կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել է տեղում, ութը տեղափոխվել են հիվանդանոց։ Ավելի ուշ եկեղեցու այրված հատվածում հայտնաբերվել են ևս երկու զոհի դիերը։ Ոստիկանության փոխանցմամբ՝ տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են, և հնարավոր է՝ կան անհայտ կորածներ։

«Կան մարդիկ, որոնց գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Ռենյեն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական