Մոսկվան պետք է հասկանա, թե ով է ղեկավարելու և արձակելու ամերիկյան «Tomahawk» թևավոր հրթիռները Ուկրաինայի տարածքից՝ ամերիկացինե՞րը, թե՞ իրենք՝ ուկրաինացիները. լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա պետք է անի ամերիկյան զինվորականությունը։ Ո՞վ է որոշում այդ հրթիռների թիրախները։ Սա պահանջում է շատ մանրակրկիտ վերլուծություն», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլի կողմից Կիևին «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման, ինչպես նաև Թրամփի համաձայնությամբ Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու հարցին։
«Մենք, անշուշտ, լսել ենք հայտարարությունները, մենք ուսումնասիրում ենք դրանք։ Եկեք՝ առայժմ դիրքորոշում ձևակերպենք, հասկանանք դրանից հնարավոր սպառնալիքները, հասկանանք, թե ով, այնուամենայնիվ, կներգրավվի գործընթացում, և հետո, արդեն, հնարավոր կլինի որոշել պատասխան դիրքորոշումը»,-հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։