Միջազգային

Վրաստանը կորած Է Եվրոպայի համար. Զելենսկի

Վրաստանը կորած Է Եվրոպայի համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, տեսակապով դիմելով Վարշավայի անվտանգության ֆորումի մասնակիցներին, կրկին հայտարարել է, որ Վրաստանը կորած է Եվրոպայի համար:

Զելենսկին մեկնաբանել է Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում եվրոպամետ ուժերի հաղթանակը:

«Այսօր մենք շնորհավորում ենք Մոլդովային։ Ընտրություններում հաղթել է Եվրոպայի գաղափարը՝ նորմալ և կայուն ազգային զարգացման գաղափարը։ Ռուսաստանի քայքայիչ ազդեցությունն այլևս չի տարածվի Եվրոպայում։ Այսօր առավոտյան ես խոսեցի Մայա Սանդուի հետ և շնորհավորեցի նրան, որ Ռուսաստանը չկարողացավ ապակայունացնել Մոլդովան՝ չնայած երկիրը խարխլելու վրա ծախսված հսկայական ռեսուրսների»,- ասել է Զելենսկին։

Հաջորդիվ նա ասել է, որ Մոլդովայում իրավիճակը տարբերվում է Վրաստանի իրավիճակից:

«Այսօր Վրաստանը շատ առումներով կորած է Եվրոպայի համար։ Գուցե մի օր նա վերադառնա եվրոպական ուղի: Բայց դրա համար Եվրոպան չպետք է աչք փակի այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այնտեղ և Բելառուսում։ Ռուսաստանի յուրաքանչյուր հաջողություն մեր տարածաշրջանում միշտ կորուստ է Եվրոպայի համար։ Ուստի մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել ոչ մի օր և ոչ մի երկիր»,- ընդգծել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական