Միջազգային

Ռուսական բանակի մի մասը շրջափակման մեջ է հայտնվել. Սիրսկի

Ռուսական բանակի մի մասը շրջափակման մեջ է հայտնվել. Սիրսկի

Ուկրաինական զորքերը հաջողությունների են հասել Դոնեցկի մարզի Դոբրոպոլսկի ուղղությամբ։ Ռուսական բանակի ստորաբաժանումների մի մասը շրջափակման մեջ է հայտնվել: Այս մասին տելեգրամի իր էջում գրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:

«Խորհրդակցություն եմ անցկացրել հակահարձակողական գործողությանը ներգրավված զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների հետ։ Մեր զորքերի հստակ ծրագրված և համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու ստորաբաժանումների մի մասը հայտնվել է շրջափակման մեջ», - գրել է նա։ 

Սիրսկիի խոսքով՝ հակահարձակողական գործողության սկզբից Դոբրոպոլսկի ուղղությամբ ազատագրված տարածքի տարածքը կազմել է շուրջ 175 քառ. կմ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական