Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում՝ համամասնական համակարգով։
Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով ժամը 7:00-ից մինչև 21:00-ը։ Երկրում բացվել է ավելի քան 2200 ընտրատեղամաս, իսկ արտասահմանում՝ 301-ը։
Խորհրդարանում տեղերի համար կպայքարեն տասնչորս կուսակցություն, չորս դաշինք և չորս անկախ թեկնածու։ Մոլդովայի խորհրդարանում կա 101 տեղ։ Ընտրվելու համար անկախ թեկնածուները պետք է հաղթահարեն ձայների երկու տոկոսի, կուսակցությունների՝ հինգ տոկոսի, իսկ դաշինքների՝ յոթ տոկոսի շեմը։