Միջազգային

Ռուսաստանը ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ

Այսօր առավոտյան Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է Կիևի և մոտակա շրջանների վրա, որի արդյունքում բազմաթիվ շրջաններում ավերվել են բնակելի և առևտրային շենքեր, հայտնել են Ուկրաինական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, 3 զոհ կա և տասնյակ վիրավորներ։ Կիևի ոստիկանապետ Թիմուր Տկաչենկոյի խոսքով՝ Կիևում զոհերից մեկը, նախնական տեղեկությունների համաձայն, 12-ամյա աղջիկ է. նրա մարմինը դուրս է բերվել Սոլոմյանսկի շրջանի շենքի փլատակներից։

«Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել պետական ​​բժշկական հաստատության հարկերից մեկում։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ այնտեղ կարող են զոհեր լինել», - հաղորդել է նա։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական