ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ քննարկումներ է անցկացնում Մերձավոր Արևելքի համայնքի հետ՝ Գազայի հարցի շուրջ․
«Ինտենսիվ բանակցություններ են ընթանում արդեն չորս օր և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հաջողությամբ ավարտված համաձայնագրի հասնելու համար:
Տարածաշրջանի բոլոր երկրները ներգրավված են, ՀԱՄԱՍ-ը շատ լավ տեղյակ է այս քննարկումների մասին, Իսրայելը ևս տեղեկացված է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ վարչապետ Նեթանյահուի:
Այսքան տասնամյակներից հետո համաձայնագրի կնքման համար ավելի շատ բարի կամք և ոգևորություն կա, քան ես երբևէ տեսել եմ: Պետք է վերադարձնենք պատանդներին և հասնենք մշտական և երկարատև խաղաղության»,- գրել է Թրամփը։