Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է, մենք պատրաստ ենք երկխոսել բոլորի հետ, Bosphorus դիվանագիտական ֆորումում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունն այսօր զիջել են պատերազմի և անկայունության անվերջանալի հորձանուտին։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաղթողների կողմից հաստատված կարգը կորցրել է և՛ հեղինակությունը, և՛ ֆունկցիոնալությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նման մեխանիզմները ստեղծվել են մարդասիրական աղետները կանխելու համար։ Սակայն այսօր այն կառույցները, որոնք պետք է լուծումների բանալին լինեին, դարձել են խնդրի մի մասը»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում տառապանքների, ճնշումների և անվերջանալի հակամարտությունների նկատմամբ։
«Մենք միայն մեկ նպատակ ունենք՝ դա տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է։ Թուրքիան ունակ է երկխոսել բոլորի հետ՝ խաղաղության, կայունության, հանգստության և արդարության համար»,- հավելել է նա։