Միջազգային

Պոդոլսկի բանտերից մեկում փորձել են պայթյուն կազմակերպել

Պոդոլսկի բանտերից մեկում փորձել են պայթյուն կազմակերպել

Տղամարդը Պոդոլսկում, ենթադրաբար հեռախոսային խաբեբաների ազդեցության տակ, փորձել է բանկում պայթեցնել պիրոտեխնիկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունից։

«ՌԴ ՆԳՆ-ի Պոդոլսկի բաժնի աշխատակիցները Կիրովի փողոցում գտնվող ֆինանսավարկային կազմակերպության բաժանմունքներից մեկում ձերբակալել են 1951թ. ծնված տղամարդու»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Իրավապահները նաև նշել են, որ ձերբակալվել է 1952թ. ծնված կին, ով նկարահանել է տղամարդու գործողությունները բջջային հեռախոսով։ Դեպքի արդյունքում տուժածներ չկան։

«Նախնական տվյալներով՝ քաղաքացիները կարող էին այս հակաօրինական քայլերը կատարել՝ հեռախոսային խաբեբաների ազդեցության հետևանքով»,- նշել են գերատեսչությունում։

Երկուսն էլ տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ հանգամանքների պարզման նպատակով։ Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ ստուգում է իրականացնում, որի արդյունքներով որոշում կկայացվի օրենքի սահմաններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական