ԱՄՆ-ն որոշել է չեղարկել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի վիզան՝ ամերիկացի զինվորներին ուղղված` «հրամաններին չենթարկվելու և բռնություն հրահրելու» նրա կոչերի պատճառով,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը սոցիալական ցանցերում։
«Այսօր ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն դուրս էր եկել Նյու Յորքի փողոցներ և կոչ էր արել ամերիկացի զինվորներին չենթարկվել հրամաններին և բռնություն հրահրել։ Մենք կչեղարկենք Պետրոյի վիզան՝ նրա անզգույշ և սադրիչ գործողությունների պատճառով», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։