ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանը, թե Թուրքիան շուտով կդադարեցնի ռուսական նավթի գնումները․
«Թուրքական հոսքը» գործում է ողջ հզորությամբ: Մենք շարունակում ենք մեր առևտրատնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ: Այն ինքնիշխան պետություն է ու ինքն է որոշում՝ որ ոլորտներում համագործակցել մեզ հետ»,- ասել է նա։