BBC-ի տվյալներով՝ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը մասնակցում է Գազայում անցումային իշխանություն ստեղծելու քննարկումներին, եթե այնտեղ հասնեն զինադադարի։
Նախաձեռնության հիմքում, որը քննարկվել է Դոնալդ Թրամփի և արաբ առաջնորդների մասնակցությամբ՝ ՄԱԿ-ում, Գազայի կառավարումն անցումային մարմնին հանձնելու գաղափարն է՝ ՄԱԿ-ի հովանու և Ծոցի երկրների աջակցության ներքո։
Ամերիկյան կողմում քննարկված տարբերակներից մեկն առաջարկում է, որ այն առաջնորդի հենց Թոնի Բլեերը։ Նրա գրասենյակը, սակայն, հայտնել է, որ նա չի աջակցի որևէ քայլի, որտեղ խոսք կա Գազայի բնակչության տեղափոխման մասին։
Բլերը օգոստոսին մասնակցել է Թրամփի հետ հանդիպմանը՝ Գազայի հետպատերազմյան ծրագրերը քննարկելու նպատակով։
Քննարկումները զուգընթաց են տեղի ունենում այն բանի հետ, որ Ֆրանսիան, Դանիան, Կանադան, Ավստրալիան և Բրիտանիան արդեն պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետությունը՝ ի հակադրություն ԱՄՆ-ի և Իսրայելի քննադատությանը։