Ես ԱՄՆ նախագահին ասացի, որ մեր հարաբերությունները նոր էջից սկսելու ժամանակն է. Նյու Յորքում լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին՝ ամփոփելով իր այցի արդյունքները:
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահն իրեն խոստացել է, որ հարաբերությունները մաքուր էջից սկսելու հարցին կվերադառնա:
«Հասարակությունը, հավանաբար, հետաքրքրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կազմակերպած ընթրիքով, որի ընթացքում մենք հանդիպեցինք: Ես նրան ասացի, որ ժամանակն է նորից սկսել մեր հարաբերությունները, ինչին նա պատասխանեց, որ կքննարկի այդ հարցը: Նա խոստացավ, որ անպայման կվերադառնա այս թեմային և կկապվի ինձ հետ։ Եկեք սպասենք նրա պատասխանին: Մենք բազմաթիվ այլ հանդիպումներ ենք ունեցել վարչակազմի, առևտրի նախարարի հետ», - ասել է Միխայիլ Ղավելաշվիլին։