Եվրոպական ներդրումային բանկը և Պաղեստինյան արժութային խորհուրդը Նյու Յորքում ստորագրել են համաձայնագիր՝ նախատեսված փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Ծրագրի բյուջեն կազմում է €400 միլիոն, իսկ երաշխավորը Եվրահանձնաժողովն է։
ԵՄ Միջերկրածովյան հարցերով կոմիսար Դուբրավկա Շույցան հայտարարել է, որ նախաձեռնությունը մաս է կազմում պաղեստինյան աջակցության ընդհանուր 1,6 միլիարդ եվրոյանոց փաթեթի։ Նրա խոսքով՝ նպատակը «պաղեստինյան տնտեսությունը կենսունակ դարձնելն» է՝ ուժեղացնելով մասնավոր սեկտորը։