ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթը հաջորդ շաբաթ Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաքում երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությանը հրավիրել է փակ հանդիպման: Reuters-ը գրում է, որ խոսքը հարյուրավոր գեներալների և ծովակալների մասին է, սակայն պաշտոնական օրակարգը դեռևս հայտնի չէ: Հենց այդ գաղտնիությունն է, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվել։
Առաջիկա հանդիպման հետ կապված թեմաներից մեկը ԱՄՆ ռազմական հրամանատարության հնարավոր կրճատումներն են։ Դեռ մայիսին Հեգսեթը հրամայել էր 20% -ով կրճատել գործող գեներալների և ծովակալների թիվը՝ «ավելորդ կառույցներից ազատվելու համար»։