Պակիստանում դեռահասը սպանել է մորը, եղբորը և երկու քույրերին PUBG խաղում պարտվելուց հետո։
Զեյն Ալին դատապարտվել է չորս ցմահ ազատազրկման։ Մահապատժից նրան փրկել է տարիքը՝ հանցագործության պահին նա եղել է 14 տարեկան։
Զեյնը կատաղության մեջ է ընկել խաղում պարտվելուց և մոր նկատողությունից հետո: Նա վերցրել է ատրճանակը և հերթով գնդակահարել իր ընտանիքի անդամներին, իսկ հետո զենքը դեն նետել։
Հոգեբանը նշել է հնարավոր հոգեկան խանգարումները, ներառյալ զայրույթը վերահսկելու և դեպրեսիայի հետ կապված խնդիրները: