Հոնկոնգի օրենսդիրները ընդունել են օրենք, որը պարտադրում է նվազագույն տարածք, առանձին սանհանգույց և այլ պայմաններ փոքրացված բնակարանների համար։ Այս տիպի կացարաններում ապրում է շուրջ 220 հազար մարդ՝ հիմնականում միգրանտներ, ուսանողներ և երիտասարդ աշխատողներ։
Նոր օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր բնակարան պետք է լինի առնվազն 8 մ2 տարածքով, ունենա բացվող պատուհան, առանձին սանհանգույց՝ դռնով, և հակահրդեհային դետեկտոր։ Այս պահի դրությամբ Հոնկոնգի փոքրացված բնակարանների մոտ մեկ քառորդը չի հասնում այդ նվազագույն չափին։