Միջազգային

FBI նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

FBI նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին մեղադրանք է առաջադրվել երկու քրեական հոդվածով՝ Կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու և արդարադատությանը խոչընդոտելու համար։

Քոմին ղեկավարել է Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում նախագահի նախընտրական շտաբի անդամների և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի հետաքննությունը։

Ջեյմս Քոմին դարձել է FBI-ի առաջին նախկին տնօրենը, ում մեղադրանք է առաջադրվել հանցագործություն կատարելու համար։

Մեղադրանքները կապված են 2020 թվականին ԱՄՆ Սենատի հանձնաժողովում նրա տված ցուցմունքների հետ, որ վերաբերում էին ՌԴ կողմից 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին ենթադրյալ միջամտության գործին։

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է. «Ոչ ոք օրենքից վեր չէ»։

Նա ընդգծել է, որ մեղադրական եզրակացությունը արտացոլում է ԱՄՆ արդարադատության նախարարության հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու իշխանությունը չարաշահողներին։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Քոմիին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել է. «Ջեյմս Քոմին՝ FBI-ի նախկին կոռումպացված ղեկավարը, որ երկար ժամանակ վնաս է հասցրել մեր երկրին, բախվել է այս երկրի հետ։ Եկել է ժամանակը, երբ նա պատասխանատվության կենթարկվի մեր ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար»։

Ջեյմս Քոմին Instagram-ում մեկնաբանել է մեղադրանքները՝ ասելով. «Եկեք անցկացնենք դատավարություն։ Շարունակեք հավատալ»։ Նա հավելել է, որ մեծ հավատ ունիդաշնային դատական համակարգի նկատմամբ. «Ես անմեղ եմ»։

CNN-ի տվյալներով՝ Քոմին իրավապահներին կներկայանա ուրբաթ առավոտյան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական