Միջազգային

Դանիայի օդանավակայանների մոտ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել

Դանիայի օդանավակայանների մոտ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել

Դանիայի օդանավակայանների մոտ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել։

Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Փոուլսենը հայտարարել է, որ չկան տվյալներ, որոնք կապացուցեն միջադեպերի կապը Ռուսաստանի հետ։ Ըստ նրա, ԱԹՍ-ներն ամենայն հավանականությամբ, արձակվել են մոտակա տարածքներից։ Սակայն Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Reuters-ին հայտնել է, որ Դանիան տեղեկացրել է դաշնակիցներին, որ դրոնների թռիչքների հետևում կանգնած է որևէ օտարերկրյա պետություն։

«Դանիայի իշխանությունները նշել են, որ սա պետական գործողություն է։ Մենք սպասում ենք մեր դանիացի գործընկերների հետագա գնահատականներին, սակայն մեզ և մեր դաշնակիցներին արդեն իսկ պարզ է, որ անհրաժեշտ է ներդրումներ կատարել դրոնների դեմ պայքարի միջոցների մեջ»,- ասել է Բրաժեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական