ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել է, որ միայն Եվրոպան չէ պատասխանատու Ուկրաինային օգնելու համար։
«Հատկապես, երբ հաշվի ենք առնում նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ դադարեցնել մարտական գործողությունները». ասել է նա ՄԱԿ-ի գլխ. ասամբլեայի շրջանակներում տված հարցազրույցում։
«Նա խոստացավ դադարեցնել սպանությունները։ Այնպես որ, դա չի կարող մեզնից կախված լինել», - ասել է Կալլասը։
Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչն ասել է, որ առանց ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ չկա։
«Ամերիկան ՆԱՏՕ-ի ամենամեծ դաշնակիցն է։ Եթե խոսենք այն մասին, թե ինչ պետք է անի ՆԱՏՕ-ն, դա նաև նշանակում է, թե ինչ պետք է անի Ամերիկան», - ընդգծել է նա։