Միջազգային

Տոկաևը փոխել է Ղազախստանի ԱԳ նախարարին

Տոկաևը փոխել է Ղազախստանի ԱԳ նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կադրային փոփոխություններ է իրականացրել երկրի արտաքին քաղաքականության ոլորտում։ Տոկաևի հրամանագրով փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նախագահին առընթեր միջազգային ներդրումային և առևտրային համագործակցության հարցերով օգնական։

Նուրտլեուի փոխարեն արտաքին գործերի նախարար է նշանակվել Երմեկ Կոշերբաևը, ով մինչ այդ եղել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում։

Միևնույն ժամանակ, աշխատանքից ազատվել է նախագահի միջազգային հարցերով օգնական Երժան Քազիխանը, ով նշանակվել է Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական