Հունգարիան ծնկի կգա, եթե զրկվի Ռուսաստանից եկող նավթից ու գազից. հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նշենք, որ Թրամփը Հունգարիային ևս կոչ էր արել հրաժարվել ռուսական նավթից և գազից։
«Ես ԱՄՆ նախագահին ասել եմ, որ եթե Հունգարիան զրկվի ռուսական նավթից և բնական գազից, ապա մեկ րոպեի ընթացքում երկրի տնտեսական ցուցանիշները կնվազեն 4%-ով: Դա նշանակում է, որ Հունգարիայի տնտեսությունը ծնկի կգա»,- հայտարարել է նա։