Հնդիկ պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հայտնել են, որ ռուսական նավթի ներմուծման զգալի կրճատումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը թույլ տա վերսկսել գնումները պատժամիջոցների տակ գտնվող մատակարարներից՝ Իրանից և Վենեսուելայից. գրում Է Bloomberg գործակալությունը:
Ինչպես հայտնել Է գործակալության աղբյուրը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին, Նյու Դելիի պատվիրակությունը, որն այս շաբաթ այցով ԱՄՆ-ում էր, կրկնել է այդ խնդրանքը ամերիկացիների հետ հանդիպումների ժամանակ: Հնդկաստանի ներկայացուցիչների խոսքով՝ Ռուսաստանից, Իրանից և Վենեսուելայից մատակարարումների միաժամանակյա դադարեցումը կարող է նավթի համաշխարհային գների աճ առաջացնել: