Միջազգային

Թբիլիսիի Holiday Inn-ում կրակոցներ են հնչել. տղամարդը սպառնացել է սպանել անձնակազմին

Թբիլիսիի Holiday Inn-ում կրակոցներ են հնչել. տղամարդը սպառնացել է սպանել անձնակազմին

Վրացական զլմ-ները հաղորդում են, որ օտարերկրացի տղամարդը Թբիլիսիի Holiday Inn հյուրանոցում կրակ է արձակել՝ սպառնալով սպանել անձնակազմին։

Ոստիկանությունը հաղորդում է ստացել հյուրանոցի համարներից մեկում կրակոցների մասին։ 

«Ոստիկանության աշխատակիցները արագ արձագանքել են, ժամանել դեպքի վայր և սենյակում խուզարկություն անցկացրել, որից հետո տղամարդը ձերբակալվել է», - ասել է Թբիլիսիի ոստիկանապետ Վաժա Սիրաձեն։

Լրատվամիջոցների հաղորդագրությունները վկայում են, որ հյուրանոցում մոբիլիզացվել են ոստիկանություն, փրկարարական ծառայություններ և շտապօգնության մեքենա։ Երբ երիտասարդին դուրս են բերել հյուրանոցից, նրա դեմքին վնասվածքներ են նկատվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական