Փարիզի դատարանը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիից անօրինական քարոզարշավի միջոցներ ստանալու համար։
Դատավճիռը նշանակում է, որ նա կբանտարկվի՝ անկախ նրանից, թե նա կներկայացնի վերաքննիչ բողոք, թե ոչ։ Նա կվճարի նաև 100 հզ. եվրո տուգանք։
Դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2005-2007 թվականներին Լիբիայից ստացված միջոցներով իր քարոզարշավը ֆինանսավորելու մեջ՝ դիվանագիտական բարեհաճության դիմաց։