Ադրբեջանը պատրաստ է ՀՀ հետ հարաբերություններում նոր էջ բացել՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հավելել է, որ Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ դրանք անցկացվել են բացառապես երկկող հիմունքներով։
«Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացը տևել է 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ամառ։ Բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ դրանք անցկացվել են բացառապես երկկողմ հիմունքներով՝ առանց որևէ արտաքին միջամտության»,- նշել է նա։
Ալիևը հավելել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները կայուն խաղաղության տեսլականի հիմքն են։
«Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP ծրագիրն է, որը կապահովի անարգել անցում «Զանգեզուրի միջանցքով» և կամրապնդի տարածաշրջանային կապերը»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։