Իսրայելի կողմից Արևմտյան ափի որոշ հատվածներ անեքսիայի ենթարկելու ցանկացած փորձ կլինի կարմիր գիծ ԱՄՆ-ի համար և կներկայացնի արաբա-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ավարտը, հայտարարել է Էմանուել Մակրոնը՝ պնդելով, որ այդ երաշխիքը նրան տվել է Դոնալդ Թրամփը։
Մակրոնը նաև հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդին է ներկայացրել Պաղեստինի ապագայի վերաբերյալ երեք էջանոց ծրագիր, որը հիմնված է Նյու Յորքի հռչակագրի վրա՝ ավելի քան 143 պետությունների կողմից հաստատված փաստաթուղթ, որը առաջարկում է բացառել Համասին Գազայի և Արևմտյան ափի ապագա կառավարումից։
Պատասխանելով Արևմտյան ափի բնակավայրերի ընդլայնման իսրայելական ծրագրերի մասին հարցին, ներառյալ E1 միջանցքի կառուցումը, որը ենթադրում է 3400 նոր տների կառուցում, նա ասել է. «Այս հարցում եվրոպացիներն ու ամերիկացիները շատ հստակ նույն կարծիքին են»:
Սակայն Մակրոնը հայտարարել է, որ Արևմտյան ափը բռնակցելու ցանկացած փորձ վերջ կդնի Աբրահամի համաձայնագրերին, որոնք Թրամփի առաջին վարչակազմի հաջողության պատմություններից մեկն էին:
«Արաբական Միացյալ Էմիրությունները հստակ հայտարարել են այդ մասին։ Կարծում եմ, որ դա կարմիր գիծ է ԱՄՆ-ի համար»,- ընդգծել է Մակրոնը։