Ռուսական կողմը պատրաստ է մասնակցել կենսաբանական զենքից ընդհանուր հրաժարման գործընթացին, սակայն լավ կլինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը փաստաթղթավորել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, սա շատ կարևոր կոչ է, և նման կոչը ողջունելի է։ Իհարկե, ռուսական կողմը պատրաստ է մասնակցել կենսաբանական զենքից ընդհանուր հրաժարման գործընթացին»։
Նա ընդգծել է, որ Թրամփի նախաձեռնությունը աջակցում են Մոսկվայում: Բայց, իհարկե, լավ կլիներ այն ինչ-որ կերպ փաստաթղթավորել միջազգային մակարդակով», - ասել Է Պեսկովը։
Պեսկովը նախաձեռնությունը հրաշալի ու փայլուն է անվանել։